▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները գաղտագողի թափանցել են Եղիշե Առաքյալի վանք

Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար-համակարգող Սերգեյ Շահվերդյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով, որ ադրբեջանցի լրագրողները, օգտվելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակից, թափանցել են Եղիշե Առաքյալի վանք, որը մինչ այժմ համարվում էր, որ գտնվում է չեզոք գոտում։

Նշենք, որ 5-րդ դարում հիմնադրված հայկական վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին