ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իրար հակասող հայտարարություններին․ «Այո, կան հակասություններ, և դրանք նկատել են նաև Ադրբեջանի բնակիչները, որոնք երեկ և այսօր համացանցում ծաղրում էին Ալիևին և հարց էին տալիս, թե հերիք չէ՞ նույն գյուղերը մի քանի անգամ «ազատագրես»»։
Պատասխանելով հարցին, թե Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում ինչ զինատեսակ է կիրառվել, Ա․ Հովհաննիսյանն ասաց․ «Դավիթ Բեկ բնակավայրում կիրառվել է հրետանային միջոց՝ ոչ մեծ տրամաչափի»։ Նրա խոսքով՝ այս պահին այնտեղ համեմատաբար հանգիստ է։
ՊՆ ներկայացուցիչը, հաջորդ հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ մարտերն ինտեսիվությունը կորցրել են, արդյոք այն դիվանագիտության արդյո՞ւնք է, ասաց․ «Ես բազմիցս կրկնել եմ՝ պատճառն Ադրբեջանի կրած կորուստներն են և մարտունակազրկումը»։
Ա․ Հովհաննիսյանը նշեց, որ մարտերը շարունակվում են, սակայն շատ սաստիկ ու ծանր չեն։


