▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանցիները հասել են Սյունիքի Ակներ գյուղի վերևի հատվածը, որտեղից երևում է Գորիս քաղաքը». Գորիսի փոխքաղաքապետ

Ադրբեջանցի զինվորները չեն սահմանափակվել Սև լճի տարածքով, այլ հասել են Ակներ գյուղի վերևի հատվածը, որտեղից երևում է Գորիս քաղաքը։

Այս տեղեկությունները Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

Նշենք՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանցիները մի քանի վայրով առաջ են եկել, մի որոշ մասում հետ գնացել, բայց հիմնականում կանգնած են, իսկ բանակցությունները կանգնեցվել են և կշարունակվեն վաղը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին