Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է Արցախի Հադրութի շրջանում տնվող կամուրջի ավերման մասին:

Խոսքը Հադրութի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջի մասին է, որն ավերվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո գետի հատվածում արվող ճանապարհային շինարարության ժամանակ: Կազմակերպությունը արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում:
Աղբյուրը նշում է նաև, որ ճանապարհի շինարարությունից բացի ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է անում՝ փոխելու համար Իշխանագետի հունը, որի վրայով անցնում էր կամուրջը:
Between April 8 and July 7, the Makun Bridge in Mets Tagher/Böyük Tağlar was destroyed in the course of river engineering and road construction. The small structure is difficult to see in satellite imagery due to tree cover, but CHW’s sources have confirmed its location. 1/3 pic.twitter.com/wvfz9MxK6n
— CaucasusHeritageWatch (@CaucasusHW) August 31, 2021


