▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիներն ուրբաթ երեկո քնել են և շաբաթ արթնացել 1/3-ով աղքատացած

Եվրասիական տարածաշրջանի կայուն արժույթներից մեկը` ադրբեջանական մանաթը, կտրուկ արժեզրկվել է: Նավթահորերի, նավթադոլարների, նավթագազային աշտարակների ու խողովակների, նավթամթերքների երկիր Ադրբեջանի մանաթը միանգամից արժեզրկվել է մոտ 33,5տոկոսով: 

Ադրբեջանցիներն ուրբաթ երեկո քնել են և շաբաթ արթնացել 1/3-ով աղքատացած: Ինչևէ, գլուխը քարն Արբեջանն էլ, մանաթն էլ, նավթամթերքներն էլ…Սակայն, երբ այդպիսի հնարավորությունների, հարստությունների, նավթահորերի երկիրն է հայտնվում նման կարգավիճակում, ապա զարմանալի է դառնում մեր քաղաքացիների հիստերիան ու հայհոյանքներն ուղղված ՀՀ իշխանություններին:

Եթե այդ` 33.5 տոկոսով արժեզրկումը կատարվեր մեր երկրում, ապա ես պատկերացնում եմ ընդդիմադիր աշխատող, նախադպրոցական-նախախորհրդարանական, ՖԲ-յան կլավիատուրայի վարպետները, ամենագետներն ինչ թույն ու աղբ կթափեին իշխանությունների գլխին, ինչ շահարկումներ, անեծքներ ու հայհոյանքներ կհնչեին: Այն խառնաշփոթը, այն տնտեսական կոլապսը, վախը, խուճապը և սնանկացումների շղթան, որ կատարվեց այդ երկրում, համենայն դեպս չեղավ Հայաստանում:

Այնուամենայնիվ մեր տնտեսությունն ավելի անցնցումային և սահուն տարավ ստեղծված այդ բարդ տնտեսական իրավիճակը: Մնում է աստիճանաբար հաղթահարենք դժվարությունները և բարելավենք իրավիճակը:

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին