▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին իրանական բեռնատարների հարկման մասին

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտարարություն է տարածել.

«Ադրբեջանի Հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն, ճանապարհային տուրքի հարկադրման օբյեկտ են հանդիսանում Ադրբեջանի Հանրապետության տարածք մուտք գործող և դուրս եկող օտարերկրյա պետությունների ավտոտրանսպորտային միջոցները:

Այդ օրենսգրքի համաձայն, տրանսպորտային միջոցները հարկվում են տրանսպորտային հարկով, իսկ «Պետական տուրքի» մասին օրենքի 24-րդ հոդվածը պետական ​​տուրք է սահմանում` Ադրբեջանի Հանրապետության տարածքում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվության տրամադրման համար»,- նշված է տեքստում:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին