▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի նոր քարոզչություն է սկսել». Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ.

«Ընկերս է ուղարկել Ադրբեջանից: Նրանց մոտ՝ հասարակական տրանսպորտում Հայաստանի դեմ ագրեսիայի նոր քարոզչություն է տարվում: Էկրանին ցուցադրվում են հայկական քաղաքների անուններ, որոնց տրվում են ադրբեջանական անվանումներ: Տղան նկարել է Վարդենիսին վերաբերող հատվածը, բայց, ինչպես հասկանում եմ, նրանք արդեն անվանափոխել են Երևանը, Վանաձորը, Էջմիածինը, Ստեփանավանը: Այս քարոզչությունը տարվում է բոլոր ավտոբուսներում, մետրոներում և Բաքվի փողոցներում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին