▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը հայտարարել է, թե գազատար կանցկացնի դեպի Ստեփանակերտ և անցակետեր կստեղծի Արցախում՝ պետական ​​սահմանին

Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, թե մինչև 2025 թվականը նախատեսում է գազատար կառուցել Ակնայից (Աղդամ) Ստեփանակերտ և դրա վրա գազի հսկման կետեր տեղադրել: Այս մասին ասվում է ասվում է Ադրբեջանի նախագահի կողմից հաստատված՝ այսպես կոչված «Օկուպացիայից ազատագրված տարածքներ մեծ վերադարձի I պետական ​​ծրագրում»։

Շինարարական աշխատանքները կիրականացնի SOCAR-ը: Համապատասխան աշխատանքներ կիրականացվեն նաև էներգետիկայի, էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքաշինության և ճարտարապետության պետական ​​կոմիտեի կողմից։

Հայտարարվել է նարև Ղարաբաղում (Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում - խմբ.) պետական ​​սահմանին անցակետեր ստեղծելու մասին:

Նշվում է, որ անցակետերը կսկսեն գործել 2022-2025 թվականներին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին