▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը հայտարարել է, թե պատահմամբ է խոցել ռուսական Մի-24 ուղղաթիռը

Ադրբեջանը հայտարարել է, թե պատահմամբ է խոցել ռուսական Մի-24 ուղղաթիռը: Այս մասին, Ռիա Նովոստիի հաղորդմամբ, ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Infonetka24.ru-ն տեսանյութ է հրապարակել Տելեգրամ-ալիքում, որում երևում է, թե ինչպես է ադբեջանական կողմից խոցվում  ռուսական Մի-24 ուղղաթիռը:

Նշենք, որ  Մի-24-ը ընկել է լեռնային տարածքում, անձնակազմի երկու անդամ զոհվել է, երրորդը վնասվածքներով տեղափոխվել է աերոդրոմ:

 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է:

«Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրում ռուսական կողմից ՝ այս ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը պատահականության բնույթ ունի եւ ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ:

Ադրբեջանական կողմը իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհված անձնակազմի անդամների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին :

Ադրբեջանական կողմը հայտարարում է համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին », - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին