▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի տեղեկատավական պայքարի գործակալներ. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը մեր տարածքը չլքելու համար օգտագործում է որոշակի լծակներ, գործողություններ, ՀՀ-ում ունի շատ սպասելի դաշնակիցներ՝ բառիս բուն իմաստով: Ես ԱԽ նախորդ նիստերից մեկում արձանագրեցի, որ տեղեկատվական պայքարը ժամանակակից աշխարհում երբեմն ավելի կարևոր է լինում, քան՝ բուն դաշտում տեղի ունեցողը: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը․ «Կրկին ուզում եմ ասել, որ չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ:

Փաշինյանն ասաց, որ այդ մարդկանց գործունեությունը նոր չէ. «Այդ մարդիկ 2020 թվականին Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա: Այդ մարդիկ ցույց էին տալիս այն արահետները, որոնցով հնարավոր է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը:

Հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի Ադրբեջանը հնարավորություն ունենա խուսափելու նրանից, ինչը պետք է անի:

Հերթական անգամ հյուսվում է ՀՀ կառավարության կողմից գծագրվող դավադրությունն՝ ընդդեմ Հայաստանի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին