▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քուա՛նշ, պարոն Փաշինյան. լրագրողը միացրեց ձայնագրություն

Փաշինյանը խոստովանեց` իրավապահ համակարգին ուղերձ է տվել, որ Արեգնազ Մանուկյանի և դստեր տեսակցությունների սահմանափակման հետ կապված պետք չէ ընկնել չափազանցությունների մեջ։

Ճեպազրույցին լրագրողը միացրեց մի ձայնագրություն, երբ նախկին իշխանության ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր դատախազությանը, որը թույլ չի տվել «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանի 11–ամյա որդուն տեսակցել հոր հետ և հռետորական հարց էր տալիս. «Այդ երեխան պիտի ատոմային ռո՞ւմբ փոխանցեր տեսակցության ժամանակ։ Ընտանիքի հետ տեսակցությունների սահմանափակումն ուղղակի խոշտանգում է»,–ձայնագրության մեջ գոռում է Փաշինյանը։

Լրագրողը հիշեցրեց, որ Փաշինյանի իշխանության ժամանակ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին ևս չէին թույլատրում տեսակցել և շնորհավորել իր 14–ամյա դստերը։

Փաշինյանը պնդեց, թե Մանուկյանի տեսակցությունների սահմանափակումների մասին տեղեկացել է լրահոսից։

Դիտեք նաև՝

Փաշինյանը հանրաքվեի մասին ԵԱՏՄ հայտարարությունը որպես բարեկամական ժեստ է ընկալել

«ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ նշված է, որ իրենք պաշտպանում են հանրաքվե անցկացնելու գաղափարը, մինչդեռ այդ գաղափարը ի սկզբանե մեզ է պատկանել, քանի որ մենք ասել ենք, որ ինչ–որ փուլում մենք գնալու ենք դրան»։

Փաշինյանը պնդեց` չի ընդդիմանում ԵՄ–ի հետ հարաբերությունները խորացնելու` ընդհուպ մինչև ԵՄ անդամակցելու օրակարգ որդեգրելու Հայաստանի հնարավորություններին։

Ավելին, նա վստահեցրեց, թե ԵԱՏՄ երկրները դեմ չեն, որ Հայաստանն անդամակցի Եվրամիությանը։

***

Մեր էներգետիկ ռազմավարությունը պետք է նորից վերանայենք, ճեպազրույցին հայտարարեց Փաշինյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը հստակ որոշել է, թե որ երկրի հետ է համագործակցելու մոդուլային ատոմակայաններ կառուցելու հետ կապված` Փաշինյանը նշեց, որ Հայաստանը դեռ հստակ որոշում չունի, սակայն առաջիկայում պետք է կայացնել որոշումներ, քանի որ թեմայի շուրջ նոր կոմպոնենտ է առաջացել։
 

«Արհեստական բանականության ոլորտում ներդրումների մտադրություն ունեցող տնտեսվարողներն իրենք ասել են, որ ծրագրերը, որոնք հիմա պատրաստվում են իրականացնել, մեր էներգետիկ ոլորտի կարողություններն ու ռազմավարությունները չեմ բռնում»,–ասաց նա։
***

«ԱՄՆ-ի և Իրանի հետ կապված իրադրությամբ շատ անհանգստացած ենք»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ թեմայի վերաբերյալ մենք շատ սերտ աշխատում ենք և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի հետ, և մեր ցանկությունն այն է, որ այս իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի»,- հավելեց Փաշինյանը։

***

«Երեկ տեսա, որ ձեր աջակից նախկին քահանա Ստեփան Ասատրյանը՝ նախկինում Տեր Արամ, դատարանում դժգոհում էր, որ իրեն վիրավորում էին՝ ասելով «նիկոլական»։ Հետաքրքրիր է՝ «նիկոլականը» վիրավորա՞նք է, որովհետև նույն կերպ մարդկանց մի խմբի ասում են «քոչարյանական», «սերժական», «ռոբասերժական», կա նաև «լևոնական», ինչպիսին նախկինում երևի դուք էիք մինչև 2018թ․»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողն այս հարցով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Որևէ քահանա չի կարող լինել «նիկոլական», «սամվելական», «ռոբական», «լևոնական», բոլոր քահանաները պետք է լինեն հիսուսական․․․ Հետևաբար բացի դրանից ուրիշ որևէ ձևակերպում, այո՛, ցանկացած բարեպաշտ քահանայի համար պետք է լինի վիրավորական։ Դուք գնացեք Կտրիճին հարցրե՛ք, որ ինքը «ռոբասերժասամվելական» ա ու դրանից չի վիրավորվում»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին