Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է անցանկալի անձանց վերջին` ճշգրտված «սեւ ցուցակը»:Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է անցանկալի անձանց վերջին` ճշգրտված «սեւ ցուցակը»:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւն այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է, որ նոր «սեւ ցուցակում» նշված է 435 մարդու անուն, որոնք Ադրբեջանի համար անցանկալի անձ են համարվում:
«Այդ ցուցակում ընդգրկվում են առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության ԼՂ այցելած արտասահմանցիներ», -ասել է Հաջիեւը` հավելելով, որ 2013 թվականից սկսած` դիմումների համաձայն ցուցակից հանվել է 10 մարդու անուն:
Ադրբեջանն իր կողմից ստեղծված այդ խայտառակ «սեւ ցուցակում» ընդգրկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների` կինոգործիչների, երգիչների, նկարիչների, տարբեր երկրների խորհրդարաննների պատգամավորների, քաղաքական գործիչների եւ այլ նշանավոր մարդկանց, որոնք այդ առնչությամբ հայտարարել են, որ իրենց համար միեւնույն է Ադրբեջանի իշխանությունների այդ որոշումը:
Artsakhpress.am