Այսօր՝ մայիսի 29-ին, տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրող, կառավարման մասնագետ Նաիրի Հոխիկյանը նշել է․

«Ադրբեջանը հիմա իր համար լավագույն ռազմավարական դիրքերն է վերցնում՝ պատրաստվելով ապագա պատերազմին: Նույնը Արցախում. եթե տեսնեք՝ այդ 3000 ք/կմ տարածքում այնպիսի դիրքերում է նստած թշնամին, որ դա հարձակողական դիրք է. դա պաշտպանողական, անվտանգային դիրք չէ, այլ միանշանակ՝ հարձակողական»,- ասել է Նաիրի Հոխիկյանը՝ շարունակելով․
«Մեր տարածքները մենք կարողանալու ենք վերադարձնել միայն ու միայն պատերազմով: Կա՛մ մենք վերադարձնելու ենք Քարվաճառը, Քաշաթաղը, Շուշին, Հադրութը, կա՛մ կորցնելու ենք ամեն ինչ, իհարկե՝ նաև Հայաստանը»։
Ըստ նրա՝ Ադրբեջանը նախապատրաստվում է 2024-25թթ-ին պատերազմի․
«Մենք պատրաստ կլինե՞նք, լավ, պատրաստ չե՞նք լինի՝ կկորցնենք ամեն ինչ»,- ասել է նա:


