▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը խախտում է հրադադարը, երբ իր հազարավոր դիակներն արդեն փտում են առաջնագծում. նա թքած ունի իր կորուստների վրա

Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա:

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը:

«Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածություններն այն դեպքում, երբ մարտական գործողությունների ընթացքում ոչնչացված հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում: Նման պահվածքով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին