▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի՝ ԱԷԿ-ին հարվածելու հայտարարությունը պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն. Փաշինյան

 

Այսօր՝ հուլիսի 18-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՆ եւ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ, խոսելով Ադրբեջանի՝ Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու սպառնալիքների մասին, նշել է.

«Մեր խնդիրը մեր ինքնիշխանությունը, մեր սահմանները, մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, նաեւ գլոբալ անվտանգության ապահովմանը նպաստելըԻսկ որ Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար, վերջին օրերին ակնհայտ դարձավ:

Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը մի քանի օր առաջ ուղղակի հայտարարեց, որ իրենց երկիրը կարող է հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին: Ճիշտ է, Հայաստանն ի վիճակի է ապահովել սեփական, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը, բայց սա մի հայտարարություն է, որ աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն, որովհետև նմանատիպ գործողությունը մարդկության դեմ ուղղված ահաբեկչություն ձեռնարկելու սպառնալիք է և պետք է արժանանա համապատասխան միջազգային արձագանքի և հետաքննության»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին