▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի բնակչուհին որոշել է տեղափոխվել Հայաստան և տեսաուղերձով դիմել է Ալիևին

Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի բնակչուհի Այսել Տոֆիկ գըզը Մուստաֆաևան տեսաուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որտեղ ասում է, որ քանի որ Ադրբեջանում համատարած անարդարություն է տիրում և մարդկանց սոցիալական վիճակն անտանելի է որոշել է տեղափոխվել Հայաստան։ Մուստաֆաևան նշում է, որ արդեն իսկ գնել է տոմսերը և մեկնելու է դեկտեմբերի 5-ին։

/filemanager/uploads/Adrbejani_bnakchuhi.jpg

Նշեմ, որ տեսանյութը նոյեմբերի 29-ին է հրապարակվել։

Իմ կարծիքով, Մուստաֆաևային ոչ միայն չի հաջողվի մեկնել Ադրբեջանից, այլ նաև շուտով նրան մեղադրանք կառաջադրվի լրտեսության եւ հայրենիքի դավաճանության հոդվածներով»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին