▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի դրոշը՝ Հայաստանի խանութում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայաստանում գործող New Yorker հագուստի խանութից շատ եմ օգտվել: Գները հարմար են, հագուստները ճաշակով: Սակայն այսօր ամեն բան փոխվեց, ես երևի էլ կյանքում չմտնեմ այդ խանութ: Վաճառքի ենթակա հագուստի վրա, որը զինվորական հագուստի նման էր, այսինքն կամուֆլյաժ, կար պիտակ, հետաքրքրության համար սկսեցի ուսումնասիրել պիտակը ու ինչ տեսնեմ՝ մի քանի երկրի դրոշների հետ պիտակի վրա առկա էր նաև Ադրբեջանի հանրապետության դրոշը:

Սա Թուրքիայի դրոշը չէ, որ ասենք ՝ դե այնտեղից էժան է բերում ենք, համոզված եմ , որ ֆիրման ադրբեջանական էլ չէ: Արտասհամնյան ֆիրմա է /երևի/ ու ներկրողը կարող էր բանակցեր, որպեսզի այդ դրոշի փոխարեն մեկ այլ երկիր լինել, օրինակ՝ Հայաստանի դրոշը, կամ գոնե տեղը դատարկ լիներ: Հաստատ ինչ-որ ձև հնարավոր էր խուսափել այդ դրոշի առկայությունից, այն էլ կամուֆլյաժ մայկայի վրա:

Մի քանի հագուստների վրա այլ պիտակով փակել էին դրոշը, չնայած տակից թեթև երևում էր, բայց մի քանի հատի վրա երևի չէին նկատել ու մոռացել էին: Ինչևէ՝ հաջողություն New Yorker, մեկ մշտական հաճախորդ կորցրեցիք:

 

Աշոտ Ասատրյան

Asekose.am-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին