▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ընդդիմությունը հորդորում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ադրբեջանում ընդդիմադիր համարվող Meydan.tv հեռուստաընկերությունը մեղադրել է բոլոր ադրբեջանցիներին 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ժխտման համար: Ընդդիմադիրների կողմից նշվել է, որ սպանվել է 4 միլիոնից ավել քրիստոնիա, որոնցից մեկ ու կես միլիոնը հայեր են եղել:

«Ժամանակակից Ադրբեջանում թե նախագահը, թե հասարակ ժողովուրդն իր պարտքն է համարում մասնակցություն ունենալ Հայոց ցեղասպանության ժխտման գործում և Ադրբեջանում ոչ ոք առանց չակերտների ցեղասպանության մասին չի խոսում»,- նշել է «Անարդարություն ընդդեմ Թուրքիայի» վերնագրով հոդվածի հեղինակ Ռենատա Ահունդովան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին