▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի կողմից ինձ փոխանցվել է փակ ծրար, որը հանձնել եմ Փաշինյանին. Վանեցյան

Այն, որ Ադրբեջանի և Հայաստանի հատուկ ծառայությունների միջև եղել է օպերատիվ կապ, որևէ մեկի համար գաղտնիք չէ. դա հրապարկվել է, հայտարարվել է, և այդ կապը իրականացրել եմ ես ի պաշտոնե:

Այս մասին հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Ա. Վանեցյանը՝ «168.am» -ին տված հարցազրույցում։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի հետ ամիսը մեկ-երկու անգամ եղել է հանդիպում:

«Մեր ֆունկցիան եղել է տեղեկատվության փոխանցում` երկրի ղեկավարներից մեկը մյուսին, իսկ ուղիղ մենք շփվել ենք բացառապես սահմանային միջադեպերի հետ կապված»,- նշել է նա:

Վանեցյանի խոսքով` Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի կողմից իրեն փոխանցվել է փակ ծրար, որը հանձնել է Փաշինյանին, և հակառակը՝ Փաշինյանից փակ ծրար է փոխանցել ադրբեջանական կողմին:

«Բայց, թե ինչ է եղել այդ ծրարների մեջ` ես չեմ կարդացել»,- ընգծեց նա` հավելելով, որ եղել են նման մի քանի դեպքեր:

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն պատմել է, որ որոշ ժամանակ անց Փաշինյանն իրեն ասել է, որ ադրբեջանական կողմի հետ կապը հետագայում կպահպանի ոչ թե ինքը, այլ վարչապետի աշխատակազմից մեկը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին