▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանի ժողովուրդը հիմա մեզ նախանձում է». Արամ Մանուկյան

«Լուրը բոլորս ընդունել ենք ուրախությամբ և բոլորս զանգում ու միմյանց աչքալուսանք էինք տալիս...մեր ժողովուրդն, ինչպես ասում են, այսօր կարող է «վառված սրտին մի բաժակ ջուր խմել»: Այն, ինչ չէինք կարող պատկերացնել, այսօր դա իրականություն դարձավ»,- «Ազատության» ուղիղ եթերում՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին, ասել է ՀԱԿ փոխնախագահ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Սա աննախադեպ երևույթ է: Մարդիկ այսօր իրար աչքալուսանք են տալիս: Արդարության ձգտումը, արդարության վերականգնումը երբեմն կյանքից ավելի է, որովհետև այն ապրելը դարձնում է իմաստավոր: Ես նրանց ժպիտը՝ մեկ տեսա Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ և երեկ՝ այս լուրը լսելուց հետո: Մարտի 1-ի զոհերի ծնողների համար սա մխիթարանք չէ, սա հաղթանակ է»,- ասել է Ա. Մանուկյանը:

«Ռոբերտ Քոչարյանը ինչքան էլ երեկ ջուր ծեծեր, ինչքան էլ ոչ ադեկվատ բաներ խոսեր, նրանք ձևակերպել են այս սպանությունները որպես անհրաժեշտություն:

Սա պատմական պահ է: Ռոբերտ Քոչարյանի համար այս 27-ը սիմվոլիկ է, և՛ հոկտեմբերի 27-ը, և՛ հուլիսի 27-ը, միշտ կհիշվեն նրա համար»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Սա պատմական է այն առումով, որ Հայաստանի ժողովուրդը հասնում է արդարութան իրականացման: Պատմական է այնքանով, որ այն կմտնի համաշխարհային պատմության մեջ: Շատ քիչ ազգեր կարողացել են այսպիսի արդյունքի հասնել իրենց նախկին տիրաններին, հանցագործ ղեկավարներին դատարան բերելով»:

«Ադրբեջանի ժողովուրդը հիմա մեզ նախանձում է: Մի ժողովուրդ, որը իր մեջ ուժ ունի իր տիրանին, իր հանցագործ ղեկավարին արդարադատության առաջ կանգնեցնելու, նա շատ հաղթանակների կարող է հասնել, և կուզեմ, որ նույնն էլ Ադրբեջանի ժողովուրդն իրականացնի իր ղեկավարների նկատմամբ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին