▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի կողմից՝ հայկական 2 ԱԹՍ խոցելու մասին լուրը կեղծ է

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն այսօր՝ հուլիսի 21-ին,  հայտարարություն է տարածել, թե իբր ՀՀ Զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը գիշերը փորձել են հետախուզական թռիչքներ իրականացնել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Ըստ տեղեկության՝ ադրբեջանական ՀՕՊ ստորաբաժանումների կողմից  երկու ԱԹՍ-ներն էլ անհապաղ հայտնաբերվել և ոչնչացվել են:

/filemanager/uploads/2020/07/week-3/ATS_1.jpg

Այս մասին հայտնում են «Տեղեկատվության ստուգման կենտրոնից», ում հետ զրույցում ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ տարածված լուրը կեղծ է։ Եթե այդպիսի դեպք լիներ, առաջինը ՀՀ ԶՈՒ-ն կհայտներ այդ մասին։

Հիշեցնենք՝ 2020 թվականի հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը դիմեցին սադրանքի հայ-ադրբեջանական պետական սահմանի հատվածում՝ Ուազ տեսակի ավտոմեքենայով մոտենալով հայկական դիրքերին։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինվորները, թողնելով մեքենան միջդիրքային հատվածում, հեռացան։ Կարճ ժամանակ անց ադրբեջանի զինված ուժերը սկսեցին հրետակոծել հայկական դիրքերն ու սահմանամերձ գյուղերը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին