Շվեդիայում բնակվող քաղաքական գործիչ, գրող, վտարանդի գրողների միության համահիմնադիր Վահե Ավետյանը դեռ գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի միջազգային օդանավակայանում:
Ադրբեջանի Ազգային Անվտանգության ծառայությունն կեսօրի դրությամբ որոշում չէր կայացրել՝ նրան երկիր մուտքի թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:
«Մտածում են»,-Բաքվի օդանավակայանից նշել է Վահե Ավետյանն ու նաև հարցումներին ի պատասխան պարզաբանել, թե Ադրբեջանի մայրաքաղաք իր այցի նպատակը մեկ-երկու օր Բաքվում զբոսնելն է:
Asekose.am-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կեսգիշերին Վահե Ավետյանը նման գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ «Նստած եմ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում. Սպասում եմ մուտքի թույլտվության. Դեռ մտածում են... » ու նաև լուսանկարներ հրապարակել Բաքվի օդանավակայանից:
Վահե Ավետյանն իրեն քաղհալածյալ է համարում, իսկ Հայաստանում նրան շատերը «դավաճանի» պիտակով են որակավորում՝ Ադրբեջանի ու ադրբեջանցիների վերաբերյալ իր տարբերվող տեսակետների համար: