Armtimes.com-ը գրում է. Ադրբեջանի Նավթալան քաղաքի բնակիչ Միրդավուդ Սեիդովը, որի որդուն՝ Փաշա Սեիդովին, 2014 թվականին քաղաքային շուկայում կասկածելի հանգամանքներում սպանված են գտել, դժգոհ է սեփական ժողովրդի աղետալի վիճակի հանդեպ նախագահ Իլհամ Ալիեւի անտարբերությունից: Այդ մասին նա հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում: Նրա խոսքով, դատախազությունը որդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ օբյեկտիվ հետաքննություն չի իրականացրել եւ ավելին՝ պարտակել է հանցագործությունը եւ մեղավորներին: Քաղաքացին բողոքել է, որ արդեն երկու տարի է նամակներ է գրում Իլհամ Ալիեւին եւ ոչ ոք դրանց ուշադրություն չի դարձնում:
Սեիդովը պատմել է, որ Գերանբոյի շրջանի դատախազույունը գործը կարճել է ինքնասպանութան հասցնելու հոդվածով: Բողոքներից հետո գլխավոր դատախազությունը վերաբացել է գործը, սակայն դրան պատշաճ ուշադրություն չի դարձվում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում