ԱՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անցավ 2 տարի. 2020 թվականին հենց այս օրը` նոյեմբերի 13-ին, Արցախի փրկարար ծառայողների գործուն մասնակցությամբ սկսվեց զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները։
Թե ինչերի միջով անցան այս տղաները և թե ինչպես հաղթահարեցին այս փորձությունը, նշանակում է չասել ոչինչ։ Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ռազմադաշտից ու հրթիռակոծվող բնակավայրերից տարհանվել է 1415 մարմին։ Նոյեմբերի 13-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել ու տարհանվել է 1786 աճյուն»։