▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանից մոտ մեկուկես դար առաջ ենք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը և Գլխավոր դատախազությունը հայտարարություն են տարածել, որ վերջին շրջանում որոշ ծնողների անուշադրության հետևանքով աճել են մանկահասակ երեխաների՝ տան պատշգամբներից և պատուհաններից կախ ընկնելով մահացության դեպքերը, ինչը հասարակական լուրջ մտահոգություն է ծնել։
Փաստորեն, այս հարցում Ադրբեջանից մոտ մեկուկես դար առաջ ենք։ Հայաստանում 1860-1870-ականներին էր, երբ Րաֆֆին դժգոհում էր, թե շատ հայ ծնողներ անուշադիր են նորածին աղջիկ երեխաների հանդեպ, ինչի հետևանքով վերջիններս շատ հաճախ գլորվում են տան ներսում գտնվող թոնրի մեջ։ Դրանով էր Րաֆֆին բացատրում այն, որ հայկական գյուղերում շատ էին հանդիպում այրված դեմքով աղջիկները և կանայք։

Էդգար Էլբակեան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին