▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանին այժմ անհրաժեշտ է ելք ապահովել դեպի Սևան. Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի գրառումը.

http://asekose.am/filemanager/uploads/sevan.jpg

«Ադրբեջանին այժմ անհրաժեշտ է ելք ապահովել դեպի Սևան: Ընդամենը երեկ Ալիևը խոսել է Ադրբեջանում քաղցրահամ ջրի ավելի ռացիոնալ օգտագործման անհրաժեշտության մասին: Հայտարարությունն այս իրականում բխում է վերջի տարիներին Ադրբեջանում առկա քաղցրահամ ջրի ավելացող պակասորդի խնդրից: Բաքու հրավիրված մի շարք միջազգային փորձագետներ արդեն խոսում են ջրի պակասորդի հետևանքով էկոլոգիական աղետի հավանականության մասին:

Հատկանշական է նաև, որ Համաշխարհային բանկը դասել է Ադրբեջանը աշխարհի ամենասակավաջուր երկրների ցանկին: Բանկի կողմից անցկացված «Բնակչության մեկ շնչին բաժին հասնող քաղցրահամ ջրի վերականգնվող ներքին ռեսուրսները» հետազոտության համաձայն՝ այդ ցուցանիշը Ադրբեջանում կազմում է 851 խմ: Մինչդեռ Հայաստանում՝ 2329 խմ: Եթե միջանցքներն անհրաժեշտ են նախևառաջ Թուրքիային՝ մեծ գեոռազմավարություն իրականացնելու համար, ապա Սևանը՝ իր քաղցրահամ ջրի պաշարներով շարունակում է դիտարկվել Բաքվի կողմից որպես կենսական անհրաժեշտություն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին