Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը օդից կախված է։ 53 տոկոս քվեն, որ նրա կուսակցությունը ստացել է, դա «նախկինների» դեմ տրված քվեներն են, եթե հանենք բանակի զինծառայողների տված քվեները, նրա ձայների քանակն ավելի է նվազում։ Փաշինյանի իշխանության իրական վարկանիշի մասին կարել է եզրակացնել կորոնավիրուսի դեմ պատվաստվողների թվով, դա յուրատեսակ անվստահության հանրաքվե է այս իշխանություն համարվողին։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը համեմատաբար բարձր է գյուղերում, ուր բնակչության տեղեկատվության աղբյուրը հանրային համարվող, իրականում մարդկանց ուղեղները լվացող հեռուստաընկերությունն է։ Երևանում, որտեղ կենտրոնացած է Հայաստանի քաղաքական, տնտեսական, մտավոր պոտենցիալը, Փաշինյանի վարկանիշը ցածր է։ Պուտինը Նիկոլ Փաշինյանին հայտնեց, որ նա ստացել է ժողովրդի վստահության քվեն, և եկել է զգայուն, բարդ հարցերի լուծման ժամանակը։ Նիկոլ Փաշինյանի համար նման զգայուն հարցերի լուծումը, Ադրբեջանին նոր զիջումները կարող են ճակատագրական լինել։ Նա դա հասկանում է, փորձում է խուսանավել, ժամանակ շահել։ Թե ինչ կլինի, պարզ կդառնա առաջիկայում»։ |
«Ադրբեջանին նոր զիջումները կարող են ճակատագրական լինել Փաշինյանի համար». Ոսկան Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet