▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանին խելամիտ ու կառուցողական բանակցությունների դաշտ բերելու համար գոյություն ունի մեկ ճանապարհ». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանին խելամիտ ու կառուցողական բանակցությունների դաշտ բերելու համար գոյություն ունի մեկ ճանապարհ՝ վերականգնել այն ռազմաքաղաքական իրադրությունը, որն առկա էր մինչև 2020 թ. սեպտեմբերի 27-ը: Հավատալ, որ այսօրվա մեր իշխանություններն ընդունակ են ստեղծելու նման հնարավորություն, միանշանակ, անիրատեսական է... Սակայն, դա ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանն այլևս հասել է իր վերջնական նպատակին, և դա անշրջելի է... Աշխարհաքաղաքական զարգացումների արդի դինամիկան, որքան էլ ստվերային ու աննկատ, բայցևայնպես, հուշում է, որ հակառակ մեր պարտվողական իշխանությունների կողմից դրսևորվող «խաղաղապաշտ» ու անհեռատես ցանկություններին, սպասվում են կոշտ գործողություններ, որոնց շարժիչ ուժը, ինչպես միշտ, եղել, կան ու մնալու են տարածաշրջանային շահերով հետաքրքրված մեծ խաղացողները... Նրանք դա անելու են՝ առանց մեր կարծիքը հաշվի առնելու, բայց մեր միջոցով...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին