▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանն ահաբեկչական պետություն է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Գիշերը տեղի ունեցած դիվերսիոն հերթական սադրանքը վկայում է, որ Բաքվում շատ ծանր են տարել երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որով առնվազն հավաստվեց, որ համանախագահները միասնական են նույն ուղղությամբ աշխատելու, իսկ այդ ուղղությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է: Սա ակնհայտորեն դուր չի գալիս Ադրբեջանին, քանի որ ցրում է Ադրբեջանի ստեղծած այն պատկերը, թե խումբը չի աշխատում և ձևաչափը պետք է փոխել:

Երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ պետք է վերջ տալ սահմանային սադրանքներին, իսկ ժամեր անց Ադրբեջանը դիմում է նման սադրանքների, դա արդեն նշանակում է, որ գործ ունենք ահաբեկչական խմբավորման ձեռագրի հետ՝ շանտաժի ու սպառնալիքի լեզվով:

Միջազգային հանրությունն ավելի պետք է մտահոգվի Ադրբեջանի կեցվածքով, քան այն, որ այնտեղ լրագրողների են ձերբակալում: Այսօր միջազգային հանրության հետ Ադրբեջանն աշխատում է խավիարային գործիքով, իսկ խավիարը վաղ թե ուշ վերջանալու է, ու Ադրբեջանին մեկ գործիք է մնալու՝ ահաբեկչությունը: Երևի ժամանակն է, որ հենց այս մասին սկսենք խոսել միջազգային հարթակներում:

Կնյազ Սարոյան

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ, որի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին