▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում մինչև չխոնարհվեն Հեյդար Ալիևի արձանի առջև, չեն կարող պետական պաշտոն զբաղեցնել

«Կռապաշտություն» (bütpərəstlik) եզրն այս պահին Ադրբեջանի հասարակական և ներքաղաքական կյանքում ունի լայն կիրառություն: Օրինակ, համարում են, որ բոլոր իշխանավորները կռապաշտ են, քանի որ մինչև չխոնարհվեն Հեյդար Ալիևի արձանների առջև չեն կարող աշխատել պետական լուրջ պաշտոններում: Այս թեմայով ամենատարածված արտահայտություններից մեկն է հետևյալը. «Եթե դու կռապաշտ չես, ուրեմն Ադրբեջանում տեղ չունես»: Ադրբեջանի հայտնի կռապաշտներից մեկն էլ հենց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն է, որի համար Հեյդար Ալիևի արձանների առաջ խոնարհվելը Բաքվում արարողակարգային նշանակություն ունի, իսկ Բաքվից դուրս` Ադրբեջանի տարբեր շրջաններում` նման է ուխտագնացության: Նկարում Զաքիր Հասանովն է Թարթառում Հեյդար Ալիևի արձանին ծաղիկներ դնելիս:

Արտյոմ Տոնոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին