▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում խուճապային վիճակ է

Ադրբեջանում խուճապային վիճակ է՝ կապված Կենտրոնական բանկի երեկվա այն հայտարարության հետ, համաձայն որի մանաթի փոխարժեքն այսուհետ չի կապվելու ամերիկյան դոլարի հետ:

Այսօր արդեն կեսօրին արտարժույթի փոխանակման բոլոր կետերում սպառվել են դոլարի և եվրոյի պաշարները, քանի որ Ադրբեջանի բնակիչները ԿԲ-ի հայտարարությունից հետո որոշվել են ձերբազատվել ազգային արժույթով կուտակումներից՝ այդ կերպ ստեղծելով արտարժույթի դեֆիցիտ և, որպես տրամաբանական արդյունք, մանաթի արժեզրկում: Ընդ որում, արդեն հստակ կարելի է պնդել, որ սա գործընթացի միայն սկիզբն է, քանի որ միայն հունվարին մանաթի կուրսը պահելու նպատակով Ադրբեջանի ԿԲ-ն ծախսել է շուրջ 1.2մլրդ ԱՄՆ դոլար:

Բացի այդ, նավթի գնանկման արդյունքում Ադրբեջանի պետբյուջեին հասցված վնասն արդեն իսկ գնահատվում է շուրջ 4մլրդ դոլար, ինչի արդյունքում որոշում է կայացնել շուրջ 30%-ով կրճատել բյուջետային աշխատողների թվաքանակը: Ճիշտ է, մասսայական խուճապից խուսափելու համար պետական կառավարման մարմիններին հրահանգ է տրվել կրճատումները բացատրել ոչ թե տնտեսական դժվարություններով, այլ կառավարման էֆեկտիվության բարձրացմանը կոչված բարեփոխումների փաթեթով: Այսուհանդերձ, հաշվի առնելով արդեն այսօր ստեղծված աժիոտաժային վիճակը, կարելի է ենթադրել, որ իրավիճակը վերահսկելու փորձերը գրեթե դատապարտված են և Ադրբեջանը կանգնած է տնտեսական ու սոցիալական պայթյունի շեմին:

Լևոն Սարդարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին