▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա թե որքան է վճարում վարորդը գծատիրոջը

Երեկ կեսօրին Ավան վարչական տարածքը սպասարկող 20 համարի ավտոբուսում մեծ վեճ էր ուղևորի և վարորդի միջև: Այն սկսվեց անմիջապես այն բանից հետո, երբ մի տիկին վճարեց 100 դրամ , իսկ վարորդը սրտնեղեց ասելով.

«Քուր ջան օրվա պլան են դրել վրաս, ես դրանց փողը ո՞նց եմ տալու»:

Ակամայից միջամտեցի ասելով

«Կարո՞ղ եք ցույց տալ փաստաթուղթ,որտեղ երևում է թե ինչքան եք վճարելու գծատեր կոչվածին»:

Նա առանց հապաղելու ցույց տվեց փաստաթուղթ, որում պարզ երևում էր այն գումարը, որ պետք է մուծեր այդ անկուշտներին: Երիտասարդ վարորդը այնքան զզվացած էր ստեղծված իրավիճակից, որ պատրաստ էր աշխատանքը թողնել երկրից հեռանալ:  Կարող եք դիտել լուսանկարը , որտեղ պարզ երևում է օրվա պլան ասածը հստակ տարբերությամբ մինչև հուլիսի20-ը ու հետո:

 

Լուսինե Արշակյան

ASEKOSE.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին