ԱՄՆ պետքարտուղարությունը հայկական կողմին կոչ է արել «ադրբեջանցի գերիներ» Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին հանձնել Ադրբեջանի կառավարությանը: «Նման մարդասիրական քայլը կնվազեցնի ճնշումն ու վստահություն կկառուցի կողմերի միջև»,- ասել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին:
Վաշինգտոնի այս առաջարկությունն անտրամաբանական է իր բովանդակության մեջ: Ահաբեկիչներին ազատ արձակելն ոչ թե մարդասիրություն է, այլ ուղղակի հովանավորություն ահաբեկչությանը, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության խրախուսում: Դա նույնն է, որ Վաշինգտոնը «հումանիզմ» դրսևորի միջազգային ահաբեկիչների հանդեպ: