▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգեր ենք ստանում, որ «Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում. Վարդեւանյան

Ահազանգեր ենք ստանում այն մասին, որ «Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում, որի հետևանքով կա մտավախություն, որ սա արվել է միտումնավոր հետագայում քվեաթերթիկները անվավեր ճանաչելու նպատակով:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Ահազանգեր ենք ստանում այն մասին, որ «Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում, որի հետևանքով կա մտավախություն, որ սա արվել է միտումնավոր հետագայում քվեաթերթիկները անվավեր ճանաչելու նպատակով: Հրավիրում եմ դիտորդների և ԿԸՀ ուշադրությունը և ակնկալում եմ սպառիչ պատասխան:

Հ.Գ. Գնում ենք դատական նիստի..Պրոֆեսորը պետք է ազատ արձակվի!!!»,- գրել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին