▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է «մորուքով եւ սեւ շապիկներով անձանց». «Ադեկվադ»-ի անդամներն ազատ են արձակվել

2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո «Ադեկվադ» ՀԿ-ի բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ադեկվատ» հասարակական կազմակերպությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց», ինչն էլ հանդիսացել է ոստիկանական գործողությունների հիմք։

Ցավում ենք, որ իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով այնպիսի լուրջ կառույցի աշխատանքը, ինչպիսինն է Ոստիկանությունը, զավեշտի է վերածվում, և վարկաբեկվում իրավապահ մարմինների համբավն ու գործառույթները»:

Կարդացեք նաև՝

Ոստիկանության՝ «Ադեկվադ»-ի նկատմամբ պահվածքը զուգորդվում է գործող օրենքների ակնհայտ խախտումներով. Իոաննիսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին