▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԻՆ-ը՝ 2 ամսով Լարսի փակվելու լուրերի մասին

Armtimes.com-ը գրում է.

Ցամաքային ճանապարհով Հայաստանից դեպի ՌԴ ուղեւորվելու նպատակ ունեցող քաղաքացիների շրջանում խուճապ է առաջացել. ինչ-որ շրջանակներից տեղեկություններ են տարածվել, որ օգոստոսի 20-ից շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով երկու ամսով փակվելու է Վերին Լարսի անցակետը եւ դեպի Ռուսաստան ուղեւորափոխադրումներ չեն իրականացվելու:

Տարածված տեղեկությունների կապակցությամբ այսօր մեկնաբանություն խնդրեցինք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հայտնեցին, որ տեղեկությունը փորձել են ճշտել ՌԴ-ում եւ Վրաստանում գտնվող իրենց գործընկերներից եւ իրենց վստահեցրել են, որ նման տեղեկություն չունեն: «Եթե լիներ՝ կիմանայի՞ն» հարցրինք. «հավանաբար այո»՝ եղավ պատասխանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին