Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանն այսօրվա նիստին ևս մասնակցում էր երեխայի հետ:
Ավելի վաղ ավագանու անդամն ասել էր, որ երեխային մեկ ամսականից մասնակից է դարձնում իր աշխատանքներին: «Քանի որ ավագանու անդամի պարտականություններից մեկը նիստերին մասնակցելն է, դրա համար մտածեցի՝ արժե փորձել ու օրինակ ծառայել այն մայրերին, ովքեր մտածում են, որ երեխան կաշկանդում է, ու ստիպված պետք է տանը մնալ: Ուզում եմ բոլորին ասել, որ ամեն ինչ հնարավոր է»,- նախորդ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, նշել էր Վարդանյանը:
Նշենք, որ Գայանե Վարդանյանն ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի կինն է:
ԱԺ պատգամավորի կինը կրկին երեխայի հետ էր մասնակցում ավագանու նիստին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


