▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակնկալում ենք միջազգային գործընկերների հասցեական արձագանքը Բաքվի անօրինական գործողություններին

Հաշվի առնելով Ադրբեջանի կատաղի հռետորաբանությունն ու անօրինական գործողությունները՝ ակնկալում ենք հասցեական արձագանք միջազգային գործընկերներից։ Այս մասին մայիսի 30-ին Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար-Զուպանչիչի հետ համատեղ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա տեղեկացրեց, որ սլովենացի գործընկերոջ հետ քննարկել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման խնդիրը։ Սիմոնյաը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն շուրջ վեց ամիս ապրում է հումանիտար ճգնաժամի պայմաններում: «Հայաստանը հետեւողական է լինելու տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում։ Մեր հարեւանների նկատմամբ ոչ մի տարածքային պահանջ մենք չունենք»,-նշեց նա։ 

Նա հատուկ շնորհակալություն հայտնեց սլովենացի գործընկերոջը 2022 թվականի հոկտեմբերին մի խումբ ղարաբաղցի երեխաների աջակցության համար, որոնք մասնակցել են զինված հակամարտություններից տուժած երեխաների վերականգնողական ծրագրին։ Սիմոնյանը գոհունակությամբ նշեց, որ երեխաների վերականգնողական ծրագիրը երկարաձգվել է եւս երկու տարով:

«Հայաստանը կարեւորում է Սլովենիայի հետ համագործակցության զարգացումը։ Հաջորդ տարի լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Կարեւոր է նաեւ Սլովենիայի հետ համագործակցությունը Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում՝ SEPA համաձայնագրի արդյունավետ իրականացման տեսանկյունից: Կարեւորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը»,-եզրափակեց Սիմոնյանը։  

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին