▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակտիվիստի պարանոցը «համբուրած» ոստիկանի մեկնաբանությունները. «Հրապարակ»

«Այս օրերին համացանցում ակտիվ քննարկվում է Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանի արարքը, ով «համբուրել» էր ակտիվիստի պարանոցը։ Բարձրացված աղմուկը հանգեցրեց ոստիկանի ծառայության կասեցմանը։ Երեկ մեր թերթի հետ զրույցում Հակոբ Խաչատրյանն արձագանքեց տեսանյութին ու այդ առնչությամբ հնչած մեկնաբանություններին։ «էնպիսի տպավորություն ա ստեղծվել, որ ես, ինչ-որ մեկին չճանաչելով, մոտենամ ու վզից համբուրեմ, որ չեմ էլ իմանում էդ անձնավորությունն ով ա, ու մինչև էդ ես իրա համար շատ բան եմ արել, ինքը վատ էր զգում, ջուր եմ մոտեցրել, լավ եմ վերաբերվել՝ որպես ոստիկան քաղաքացու հանդեպ, ու քաղաքացին իմ հանդեպ տենց բան անի՞, դա՞ ա ճիշտը»։ «Ես ամուսնացած եմ, ունեմ երեխա, ո՞նց կարող էի թույլ տալ նման քայլ անել, էն էլ ակցիայի ժամանակ։

 

Ես եթե նույնիսկ ճանաչեի, կամ իմ ծանոթը լիներ, ինչ-որ տեղ նման ենթադրություններ կարող էին անել, բայց անծանոթի հանդեպ ես ո՞նց նման ոտնձգություն կանեմ։ Բոլորը գիտեն, որ ես էդ անձնավորությունը չեմ, ես ամբողջ կյանքում սաղի համար լավություն եմ արել, ու ոչ մեկի հանդեպ ոտնձգություն իմ ամբողջ կյանքում չի եղել»,–բորբոքված ասաց «կրքոտ» համազգեստավորը։ Մեր դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, տեսանյութում նկատելի էր իր ջերմ վերաբերմունքն ակտիվիստի նկատմամբ, նա այդ ջերմությունը բացատրեց հետևյալ կերպ. «Եթե ուշադիր լինեք, նա դիմացի ոստիկաններից մեկից կախված էր, ես ընդամենը հետևից բռնել ու հետ Եմ քաշել, ես չէի կարա նրան մատների ծայրով բռնեի, հետ քաշեի, ես հետևից մոտեցա ու հետ քաշեցի, ընդամենը դա է եղել, ուրիշ ոչ մի բան։ Ես հույս ունեմ, որ ուսումնասիրություններից հետո կպարզվի ճշմարտությունը, ու ես պատիվ եմ պահանջելու, սա ի լուր աշխարհի թող տարածվի»,– սպառնաց նա։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին