▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակտիվիստներին խոչնդոտողը Երևանի քաղապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ տնօրենն էր

Այսօր համացանցում տեսահոլովակ տարածվեց, որտեղ մի քաղաքացի խոչընդոտում էր ակտիվիստների գործողությունները՝ անձնական վիրավորանքներ հասցնելով: Ի դեպ, նա մեքենան կայանել էր չթույլատրված հատվածում:
Քիչ առաջ հաջողվեց պարզել նրա ինքնությունը: Պարզվում է՝ բորբոքված ու հղփացած անձնավորությունը նույն ինքը Երևանի քաղապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսաք Համբարձումյանն է, ում համար նման հաբռգած վիճակը 2011 թվականից ապրելակերպ է: Ինչո՞ւ 2011-ից, որովհետև նախկին վարորդ Միսաքը, ով, ասում են, սերտ կապերի մեջ է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, հենց այդ տարում է նշանակվել տնօրեն: Միսաքի գլխավորած ընկերությունը կարգավորում է քաղաքի ողջ տրանսպորտը, անցկացնում է մրցույթներ ու երթուղայիններից գումարներ հավաքագրում: Իսկ ինչո՞ւ է ընկեր Միսաքն այդքան ջղայինացած պաշտպանում գծատերերի շահերը ու թույլ չի տալիս ակտիվիստներին, որ գազելների վրա թռուցիկներ փակցնեն, պատճառը պարզ է՝ նա քաղաքի ամենախոշոր գծատերերից մեկն է:

 

Վահան Ղուկասյանի գրառումը

Ֆեյսբուք

Տեսանյութը` armeniandream24 յութուբյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին