▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանը՝ ցուցարարների նկատմամբ մոր վերաբերմունքի մասին

«Այո՛, մեր տան մոտ ա եղել էդ ամեն ինչը։ Ներքևից իմանալով, որ դա մեր բնակարանն ա, ցուցարարների կողմից վիրավորանքներ են հնչել իմ և իմ ընտանիքի հասցեին, որին ի պատասխան մայրիկի նյարդերը չեն դիմացել»,- «Ազատություն» ռ/կ-ին նման պարզաբանում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին,  որ այսօր՝ ընդդիմության երթի ժամանակ, մի կին թքել է ցուցարարների ուղղությամբ։ Նշվում էր, որ նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին