«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյան կառանձնանա ուժային կառույցներին վերաբերող «պատմական» օրինագծի ընդունմամբ: Արարատ Միրզոյանը հերթական անգամ թանկարժեք գործուղման է` դեպի Իտալիա, նիստերը կվարի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ում վրա են դրվել ԱԺ նախագահի պարտականությունները:
Ի դեպ, հետաքրքիր է, որ մինչ այս Արարատ Միրզոյանը գործուղման մեկնելիս պարտականությունները, որպես կանոն, դնում էր ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի վրա, այս անգամ ԱԺ «նախագահ» է նշանակել Ալեն Սիմոնյանին: Հավանաբար, Հրայր Թովմասյանի թեմայով տված հարցազրույցներից հետո Սիմոնյանը համալրել է վարչապետի «սիրելիների» շարքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում