Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մոսկվան ասաց, որ դուք լեգիտիմ չեք...
Նախընտրական շրջանում «Նիկոլի վերջին օրերի սրբերի եկեղեցու» հետևորդները մեծարում էին կրոնապետին, թե ինչպես նա լավ հուպ տվեց ՌԴ-ը նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում, զուգահեռ ՔՊ-ական սազանդարները ևս գույնզգույն փիյար սկսեցին, թե ինչպես է վարչապետի անհողդողդ երկաթյա կամքը ծնկի բերում ատոմային ժանգոտած գերտերության նախագահին։ Մի ակնթարթ ինձ էլ թվաց, որ իմ առջև հառնում է Պապ թագավորի վսեմ և ձիգ կերպարը, բայց դա ընդամենը հին Ամիրյան փողոցի վրա տնկված սուրանկյուն ցուցատախտակն էր և ուրիշ ոչինչ։
Երեկ չշնորհավորված վարչապետը աղերսել է ՌԴ նախագահին վերացնել սահմանափակումները հայկական ապրանքների նկատմամբ։ Թթենի ֆիլմը հիշեցի, երբ Գասպարի տղաները խնդրում են Սամսոն քեռիից թթենու ծառից օգտվել՝ չհաշված, որ մի քանի ժամ առաջ թթահարում էին սեփականատիրոջ աղջիկներին։ Ընդունում եմ հեշտ չէ Պապոյանական գժությունների, Սաքունցների հիստերիկ բղավոցներ հակառուսական ֆոնին (Ռուսաստանի ոտքը պետք է կտրվի) Վովոա ձյաձայի առաջ նվաստանալ, բայց ի զարմանս բոլորի՝ Մոսկվան շատ հանգիստ մատնացույց է արել Հանրաքվեի ճանապարհային քարտեզին, գնացեք և ազգովի որոշեք մե՞զ հետ եք, թե՞ եվրոպացիների, որովհետև երկուսը մեկտեղել անհնարին է (մեռան ասելով):
Երբ նորընտիր իշխանությանն ասում են գնա հանրաքվեի՝ դա դիվանագիտական լեզվով նշանակում է, որ մենք ձեզ լեգիտիմ չենք համարում։ ԵԱՏՄ, թե՞ Եվրոմիություն հարցադրումը դա ներքին ընտրություն չէ, որ խաղաղության և սոցիալական բարեկեցության կեղծ թեզերով խաբես մարդկանց, դա անվտանգության և աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիր է, որը կարող է նաև վերածվել դատավճռի, երբ հայոց իսթաբլիշմենթը Բարձր դուռը սկսել է հաճախ խառնել Ելիսեյան պալատի դարպասների հետ»։
«Մոսկվան ասաց, որ դուք լեգիտիմ չեք». Արեգ Սավգուլյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


