▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

«Առավոտ»-ը գրում է․ «Մեր խնդրանքով Ռուբեն Հայրապետյանն անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարություններին․ նշել է «Մի անգամ արդեն ասել եմ ու վերահաստատում եմ՝ Ալեն Սիմոնյանը երևի կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես հետևից գրկող մարդկանց տեսակից չեմ։ Ես սիրում եմ գրկել կանանց։ Աստված տա՝ մի օր կհանդիպենք, և ես կվարվեմ այնպես, ինչպես իր սիրելի օլիգարխն էր վարվում իր հետ»։

***

Եթե նախկինների օրոք ԱԺ նախագահը թքեր քաղաքացու վրա, ի՞նչ կաներ ընդդիմադիր Ալեն Սիմոնյանը։ Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել էր․ «Չէր կարող այդպիսի բան լինել, դա բացառված էր։ ԱԺ նախագահին իրենք 5 կիլոմետր հեռավորության վրա չէին տեսնի․․․ Ես առնվազն կսպասեի, որ այդ քաղաքական գործիչը ներողություն խնդրեր․․․ Գնացեք, էդ քաղաքացուն հարցրեք, թե ինչ կլիներ իր հետ, եթե ինքը Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանին կամ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանին ոչ թե գոռար «դավաճան» կամ սեռական բնույթի հայհոյանք տար, այլ ուղղակի թարս նայեր»։

Դիմելով լրագրողին՝ Ալեն Սիմոնյանն առաջարկել է  հարց տալ կանադահայ Կարեն Մկրտչյանին, որի վրա նա թքել էր՝ «դավաճան» վանկարկումից հետո․ «Գնացեք, հարցրեք՝ դու դաշնակցական ես, ինչո՞ւ քո երեք տղաները, որոնք տեղափոխվել են Հայաստան, ՀՀ քաղաքացիություն չեն վերցնում և չեն գնում ծառայում բանակում, իսկ դու քեզ թույլ ես տալիս ՀՀ երկրորդ պաշտոնյային հրապարակային վիրավորանք հնչեցնել։ Բա գնացեք, հարցրեք, դուխներդ չի հերիքո՞ւմ, թե՞ պետք չի։ Դուխներդ հերիքում է, բայց պետք չի, չէ՞․․․ Դա վաղուց էլ սուր հարց չէ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին