▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանդր Սարգսյանը կրկին բուժման նպատակով մեկնել է Հայաստանից. ԱԱԾ-ն հաստատում է

Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, կրկին մեկնել է Հայաստանից:

 

 

 

 

 

 

 

 

 

Տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է  ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը: «Նախաքննություն իրականացող մարմինը որոշ ժամանակով թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին՝ մեկնել արտեկիր՝ բուժման նպատակով»,- ասել է Գալստյանը:

Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ եթե տեսողությունը չի դավաճանում՝ Վիեննայի օդանավակայանում տեսել է Ալեքսանդր Սարգսյանին:

Ալեքսանդր Սարգսյանը արդեն երկրորդ անգամ է ԱԱԾ-ի թույլտվությամբ մեկնում Հայաստանից: Նա մոտ երկու ամիս առաջ վարույթն իրականացնող մարմնի պահանջով վերադարձել էր Հայաստան:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին