▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը Աշոտի դիմաց առաջարկել է հայկական կողմին տալ 2 թոփալ ոչխար, իսկ Աննա Հակոբյանի փոխարեն՝ 1 էգ էշ. «Հրապարակ»

Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական անհավասարակշիռ արտահայտությունն արեց, թե պատրաստ է իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին փոխել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հետ

«Ալիևին պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց»,- հայտարարեց Փաշինյանը:

Դիմելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նա նշեց, որ լիազորում է իրենց բանակցել այդ թեմայով: «Հանկարծ չմտածեք էմոցիոնալ բան եմ ասում: Ասում եմ պաշտոնապես: Գնացեք, բանակցեք»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սպասում է նրանց պատասխանին:

 /filemanager/uploads/Aliev-Pashinyan.jpg

Այս մասին գրում է  Hraparak-ը:

Կայքի փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևն Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության ղեկավար Ալի Նագիևի միջոցով օպերատիվ կապով հայկական կողմին փոխանցել է, որ «գարեջուր վաճառողի փոխարեն ինքը պատրաստ է հայկական կողմին հանձնել 2 թոփալ ոչխար, իսկ Աննա Հակոբյանի փոխարեն՝ 1 էգ էշ»։

Տեղեկությունը մեկնաբանելու համար կայքը կապվել է գնդապետ Բորիս Ավագյանի հետ, նա հաստատել, որ ինքն էլ ունի նման ինֆորմացիա։

Կայքից տեղեկացրել են, որ որ երեկ Ռուստամ Մուրադովը մեծ դժվարությամբ է կարողացել հետ բերել գերեվարված մեր զինծառայողին, քանի որ Փաշինյանի այս կիսահարբած վիճակում արած հայտարարությունը սաստիկ կատաղեցրել է Ալիևին։

Նյութը՝ սկզբնաղյուր կայքում

 

Կարդացեք նաև՝«Ես պաշտոնապես Ալիևին ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց» Փաշինյան

Պատրաստ եմ մեկնել Ադրբեջան.. Աշոտ Փաշինյան

Հանձնարարել եմ Ադրբեջանին պաշտոնապես փոխանցել, որ որդիս պատրաստ է գնալ Բաքու՝ մեր գերիների վերադարձի պայմանով.Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին