▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը ազերի դիվերսանտին «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում է շնորհել

Իլհամ Ալիեւը ադրբեջանցի դիվերսանտ Չինգիզ Գուրբանովին այսօր հետմահու «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում է շնորհել: Հրամանագրում նշվում է, թե Չինգիզ Գուրբանովին «Ադրբեջանի ազգային հերոս» կոչումը շնորհվում է մարտական առաջադրանքը կատարելիս ցուցաբերած հերոսության եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում ունեցած առանձնահատուկ նեդրման համար:

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան, Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետեւանքով զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, շարքայիններ Էդգար Նարայանը եւ Էրիկ Աբովյանը։ Ըստ ՀՀ ՊՆ-ի, ադրբեջանական կողմը տվել է 7 զոհ, որոնցից մեկի՝ Չինգիզ Գուրբանովի դին մնացել էր Հայաստանի տարածքում։

Փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջեւան-Ղազախ հատվածում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ հայկական կողմը Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնել Չինգիզ Գուրբանովի դին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին