▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը ձեր կոչերն օգտագործում է ոչ ավելին, քան անձեռոցիկ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման

Սահմանային ակտիվությունն Ադրբեջանը ցուցաբերեց այն ժամանակ, երբ տեղի էր ունենում ԵԱՀԿ ԱԳՆ նախարարների ամենամյա նիստը:

Այս տարվա տեքստն էլ ոչինչով չի տարբերվում նախորդ տարիների տեքստերից: ԵԱՀԿ-ն վերահաստատեց իր սկզբունքները: Դատապարտեց ծանր զինտեխնիկայի օգտագործումը և այլն:

Բոլորս էլ տեսնում ենք, որ ծանր զինտեխնիկան կիրառում է Ադրբեջանը: Ռուս- թուրքական կոնֆլիկտի պայմաններում ետին պլան մղված Ադրբեջանը փորձեց այսպիսով արդի պահել Արցախի հարցը, իսկ ԵԱՀԿ-ն երկկողմանի հանգստության կոչ է անում: Հանգստացրեք Ադրբեջանին, որը կրկին ապացուցեց, որ չի հարգում ԵԱՀԿ ձևաչափը և նրա անդամ պետություններին:

Խաղաղության ու ապառազմականացման կոչերից հետո նրանք կրկին կրակում են ու զինվոր է մահանում: Ձեզ չեն հարգում պարոնայք՝ Ալիևը ձեր կոչերն օգտագործում է ոչ ավելին քան անձեռոցիկ:

Էդգար Խաչատրյան

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ, որի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը:

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին