▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևը` Մեհրիբան Ալիևային Շուշի հրավիրող Աննա Հակոբյանի ամուսնուց պահանջել է, որ Բերձորն ու Աղավնոն հայաթափվեն օգոստոսի 25-ին»․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգոստոսի 26-ը Ադրբեջանի առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային ծննդյան օրն է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Մեհրիբան Ալիևային թեյ խմելով մուղամ լսելու համար Շուշի հրավիրող Աննա Հակոբյանի ամուսնուց, հայ ժողովրդի առաջին թշնամուց, առանց որևէ փաստաթղթի և իրավաբանական հիմքի, պահանջել է, որ Բերձորն ու Աղավնոն հայաթափվեն օգոստոսի 25-ին։ Տիկին Աննայի կողմից տիկին Մեհրիբանին նախապատրաստվող նվերի հանձնումը խափանվելու է 2022 թվականի օգոստոսի 23-ին, Հանրապետության հրապարակում։
Հ․Գ․ Լուսանկարում՝ Մեհրիբան Ալիևան պատկերված է ձախից»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին