▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը որոշել է հունիսի 12-ը՝ ականապատման քարտեզների հանձնման օրը, հռչակել Աղդամի ազատագրման օր

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Բաքվին է հանձնվել Ակնայի (Աղդամ) ականապատման քարտեզները, որտեղ նշված են Աղդամի շրջանում տեղադրված 97 հազար ականներ։ Ադրբեջանը քարտեզների ձեռք բերումը արդեն համարել է լուրջ հաղթանակ։

Ըստ ռազմական փորձագետների՝ մեկ ականի հայտնաբերման և վնասազերծման համար ծախսվում է մոտ 1000 եվրո, իսկ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել քարտեզ, որտեղ 97 հազար ականի տեղորոշում կա։

Ի դեպ, առանց Հայաստանի իշխանության փոխանցած քարտեզների, Ադրբեջանը դեռ երկար տարիներ չէր կարողանալու Աղդամում մարդ բնակեցնել:

Իսկ Ալիեւը որոշել է հունիսի 12-ը՝ ականապատման քարտեզների հանձնման օրը, հռչակել Աղդամի ազատագրման օր։

Եթե քարտեզները պիտի տրվեին, ապա բոլոր մեր ռազմագերիների դիմաց եւ շատ ավելի վաղ, այլ ոչ թե նախընտրական պիկին, ինչը, ի դեպ, շատերս էինք կանխատեսել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին